Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում կաշխատեն Լուքսեմբուրգը ներկայացնող մրցավարներ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալան Դուրիեքսը, որին եզրերում կօգնեն Դանիել Դա Կոստան ու Ժիլ Բեքերը:
Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:
Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ: Կազմակերպչական ժողովի ընթացքում որոշվել են նաեւ թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր եւ կապույտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում