16:10  ,  19 նոյեմբերի, 2018

Լիխտենշտեյն - Հայաստան խաղի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում կաշխատեն Լուքսեմբուրգը ներկայացնող մրցավարներ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալան Դուրիեքսը, որին եզրերում կօգնեն Դանիել Դա Կոստան ու Ժիլ Բեքերը:

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ: Կազմակերպչական ժողովի ընթացքում որոշվել են նաեւ թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր եւ կապույտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում