17:10  ,  19 նոյեմբերի, 2018

Գրիզմանը պատմել է, որ «Բարսելոնային» մերժելու պատճառներից մեկը Մեսին էր

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչու է մերժել «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը:

«Շատ բարդ էր հրաժարվել «Բարսելոնա» տեղափոխվելուց: Ակումբից զանգում էին ինձ, գրում եւ ցանկանում պայմանագիր կնքել: Սակայն, մյուս կողմից, ես ունեի ակումբ, որտեղ կայացել եմ եւ որտեղ ինձ համարում են կարեւոր խաղացող:

Հնարավոր է, որ տեղափոխությանս ինչ-որ տեղ խոչընդոտեց Մեսիի լեյտենանտը դառնալու ցանկության բացակայությունը: «Աթլետիկոն» ամեն բան արեց, որպեսզի ես մնամ: Դրանք բարդ ժամանակներ էին՝ հատկապես կնոջս համար: Երբեմն ես արթնացնում էի նրան գիշերվա ժամը 3-ին, որպեսզի խոսեմ այդ մասին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանը Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Աթլետիկոյի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում