15:10  ,  19 նոյեմբերի, 2018

Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին` 8-րդ փուլի մրցմանը:

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր), փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Մարմնամարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուր Գյուրջինյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում