14:40  ,  19 նոյեմբերի, 2018

Դմիտրի Ալենիչեւը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Համացանցում հայտնվել է Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւի ձերբակալության տեսանյութը:

Նոյեմբերի 17-ին ռուս մասնագետը ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Նշվում է, որ Ալենիչեւն ալկոհոլ է օգտագործել բարում, որտեղից հեռանալիս վիճել է հաճախորդներից մեկի հետ: Վերջինս զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեքենա է վարում ալկոհոլի ազդեցության տակ: Ալենիչեւը հրաժարվել է խմածության թեստ հանձնել եւ սպառնացել պետավտոտեսուչներին: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել էր նրա ձերբակալության մասին լուրը, փոխանցում է «Чемпионат»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում