13:30  ,  19 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում

ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային մրցաշարին վերջին՝ 6-րդ տուրի արտագնա հանդիպման համար: Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը Ջիբրալթարի հավաքականի դեմ նախորդ խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով:

Կազմակերպչական ժողովի ընթացքում որոշվել են նաեւ թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր եւ կապույտ:

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում