14:04  ,  19 նոյեմբերի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտի» երրորդ անընդմեջ պարտությունը, Լեբրոնի 51 միավորները եւ օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 92:104 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին»՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 26 միավոր:

«Լոս Անջելես Լեյքերը» Լեբրոն Ջեյմսի 51 միավորների շնորհիվ 113:97 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ: Լեբրոնը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն եւ ամենաարդյունավետ խաղն անցկացրել «Լեյքերսի» կազմում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սան Անտոնիոյի» խաղացող Ռուդ Գեյի դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 104:92 (33:27, 23:21, 23:22, 25:22)

«Օռլանդո» – «Նյու Յորք»՝ 131:117 (44:31, 23:35, 31:26, 33:25)

«Մինեսոտա» – «Մեմֆիս»՝ 87:100 (20:17, 23:30, 19:28, 25:25)

«Վաշինգտոն» – «Պորտլենդ»՝ 109:119 (25:32, 16:30, 29:29, 39:28)

«Մայամի» – «Լեյքերս»՝ 97:113 (21:34, 31:33, 24:25, 21:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում