12:39  ,  19 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Լիխտենշտեյնի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային մրցաշարին վերջին՝ 6-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ:

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում