11:44  ,  19 նոյեմբերի, 2018

ԱԱ. Անի Հովսեփյանի հաղթական մենամարտի տեսանյութը

20-ամյա Անի Հովսեփյանը (64 կգ) հաղթանակով է մեկնարկել Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում:

Մեկնարկային մենամարտում հայ մարզուհին հաղթել է արգենտինացի Դայանա Սանչեսին: 1/8 եզրափակիչում Հովսեփյանը կմրցի Իռլանդիան ներկայացնող Էմի Բրոադհերստի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկային մենամարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պիկի Ռանիին եւ լքել պայքարը: Գրիգորյանը պարտվել է կողմնակալ մրցավարության պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում