Լոնդոնում շարունակվող շախմատային թագի համար մրցամարտի 7-րդ պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան չպարզեցին հաղթողին: 7-րդ տուրում սպիտակներով խաղում էր Կարուանան: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում:
Նախորդ 6 պարտիաները եւս ավարտվել էին ոչ ոքի:
Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:
Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում