16:43  ,  19 նոյեմբերի, 2018

Վրիպումների շարք՝ աֆրիկացի ֆուտբոլիստից

Լեսոթոյի հավաքականի հարձակվող Տումելո Կհուտլանգը զվարճալի վրպումներ է թույլ տվել Տանզանիայի դեմ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական խաղում: Առաջին խաղակեսի միջնամասում նա մեկ գրոհի ժամանակ 3 անգամ չի կարողացել գրավել դարպասը նպաստավոր դիրքից:

Այդ խաղում Լեսոթոյի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով եւ, բարձրանալով երկրորդ տեղ, պահպանում է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում