09:35  ,  19 նոյեմբերի, 2018

Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի վարկանիշային մրցաշարում:

10 կմ ազատ ոճի մինչեւ 20 տարեկանների մրցաշարում 19-ամյա Միքայելյանը հաղթել է 79,12 միավորով: Մրցմանը մասնակցել են 8 երկրների 45 դահուկորդներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Թադեւոս Պողոսյանը գրավել է 12-րդ տեղը, իսկ Արման Մատինյանը 29-րդն էր: Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը գրանցել է 23-րդ արդյունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը Հայաստանը ներկայացրել էին նաեւ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում