00:35  ,  19 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցը եւ Կամո Հովհաննիսյանը՝ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը նախախաղային ասուլիսում խոսել են Լիխտենշտեյնի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային մրցաշարին վերջին՝ 6-րդ տուրի արտագնա հանդիպման մասին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում