22:55  ,  18 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Բելառուսի հավաքականը փլեյ-օֆֆում է

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի D դիվիզիոնի երրորդ խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Բելառուսի հավաքականը, որը խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Սան Մարինոյի նկատմամբ եւ 14 միավորով գրավեց առաջին տեղը:

Խմբի մյուս խաղում Մոլդովայի եւ Լյուքսեմբուրգի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1: Լյուքսեմբուրգը 11 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ Մոլդովան 9 միավորով երրորդն է: Սան Մարինոյի հավաքականը պարտվեց բոլոր խաղերում:

B դիվիզիոնի երրորդ խմբի վերջին խաղում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային: Այս խմբի առաջին տեղը ժամանակից շուտ ապահովել էր 10 միավոր հավաքած Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը: Ավստրիացիները վաստակեցին 7 միավոր, իսկ հյուսիսիռլանդացիներն առանց միավորի գրավեցին վերջին տեղը:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

A դիվիզիոն

B դիվիզիոն

Երրորդ խումբ

Հյուսիսային Իռլանդիա – Ավստրիա՝ 1:2 (տեսանյութ)

Կորի Էվանս, 57 – Խավյեր Սչլագեր, 49, Վալենտինո Լազարո, 90+3

Երկրորդ խումբ

Մոլդովա – Լյուքսեմբուրգ՝ 1:1 (տեսանյութ)

Ռադու Գինսարի, 58 (11մ) – Ստեֆանո Բենսի, 70

Սան Մարինո – Բելառուս՝ 0:2 (տեսանյութ)

Ստանիսլավ Դրագուն, 8, Անտոն Սարոկա, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում