21:25  ,  18 նոյեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Այս մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն ամփոփել է ավարտվող մրցաշրջանը, որը լավագույնն էր նրա կարիերայում:

«Այս տարին կհիշվի հսկայական քանակով դրական հույզերով: Շնորհակալ եմ իմ թիմին, ընտանիքիս ու հովանավորներին՝ ինձ հավատալու եւ նպատակներիս հասնելու հարցում օգնելու համար: Այս մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում, սակայն արդեն դրական եմ տրամադրված աշխատանքի եւ անհամբերությամբ եմ սպասում 2019 թվականին, որպեսզի շարունակեմ այս բարդ ուղին եւ գնամ ավելի մեծ հաջողության: Առանձնակի շնորհակալություն բոլոր երկրպագուներիին աջակցության ու ջերմ խոսքերի համար»,- Ինստագրամում գրել է 22-ամյա թենիսիստը:

Հիշեցնենք, որ այս ամիս հայ մարզիկը հաղթել էր Փարիզի մրցաշարում՝ նվաճելով առաջին տիտղոսը «Մասթերսներում»: Եզրափակիչում նա 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին եւ 11-րդ տեղ բարձրացել ATP-ի դասակարգման աղյուսակում:

Կարեն Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին է, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում