10:44  ,  19 նոյեմբերի, 2018

Լիխտենշտեյն - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական թիմին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.33 գործակցով: Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.50:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում