20:01  ,  18 նոյեմբերի, 2018

«Բանանց» - «Արցախ» ընկերական խաղի գոլերը

«Բանանցի» մամուլի ծառայությունը ներկայացրել է «Արցախի» դեմ նոյեմբերի 17-ին կայացած ընկերական հանդիպման տեսությունը:

«Բանանցի» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած խաղում հյուրերը հաղթել էին 2:1 հաշվով: «Բանանցից» աչքի էր ընկել Կարեն Մելքոնյանը, իսկ «Արցախին» հաղթանակ էին պարգեւել Էմիլ Եղիազարյանի ու Հովհաննես Պողոսյանի դիպուկ հարվածները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով