20:30  ,  18 նոյեմբերի, 2018

Աղվան Պապիկյանը վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 19-րդ տուրում «Օլիմպիան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Պոգոնին»:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը դաշտ է դուրս եկել «Օլիմպիայի» մեկնարկային կազմում, սակայն 18-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով:

«Օլիմպիան» 31 միավորով չորրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար «Վիձեւ Լոձից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում