16:15  ,  18 նոյեմբերի, 2018

Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածուները

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահն ու սենեգալցի Սադիո Մանեն BBC-ի վարկածով ընդգրկվել են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում:

Մրցանակին հավակնում են նաեւ սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»), մարոկկացի Մեհդի Բենատիան («Յուվենտուս») եւ գանացի Տոմաս Պարտին («Աթլետիկո»): Քվեարկությունը կավարտի դեկտեմբերի 2-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին:

BBC-ն այս մրցանակը հանձնում է 1992 թվականից: Առաջին հաղթողն էր գանացի Աբեդի Պելեն, իսկ նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մոհամեդ Սալահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում