13:55  ,  18 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցը, Ալեքսանդր Կարապետյանը եւ Կամո Հովհաննիսյանը՝ Ջիբրալթարի նկատմամբ հաղթանակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել են Ազգերի լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում Ջիբրալթարի թիմի նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակի մասին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այդ խաղում 30-ամյա Կարապետյանը դուրս էր եկել փոխարինման եւ առաջին գոլը խփել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրեց երրորդ հանդիպումը: Նա Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Այդ տարի նա մասնակցեց սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանն ու Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղին, ինչից հետո այլեւս չէր հրավիրվում ազգային թիմ:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով