11:32  ,  18 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարը կհյուրընկալի Պորտուգալիան

Ազգերի լիգայի A դիվիզիոնի երրորդ խմբի 5-րդ տուրից հետո Պորտուգալիան 7 միավորով ապահովել է առաջին տեղը, ինչը նշանակում է, որ մրցաշարի՝ հուլիսին կայանալիք եզրափակիչ փուլը կանցկացվի հենց այդ երկրում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Դեկտեմբերի 3-ին Դուբլինում Պորտուգալիան պաշտոնապես կարժանան Ազգերի լիգայի լիգայի եզրափակիչ փուլն անցկացնելու իրավունքին, ինչից հետո տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը:

Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարն անցկացնելու ցանկություն էին հայտնել նաեւ Իտալիան ու Լեհաստանը, որոնք պորտուգալացիների հետ հայտնվել էին նույն խմբում: Քանի որ Պորտուգալիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է առաջին տեղը, դա նշանակում է, որ մրցաշարը հյուրընկալելու է խմբի հաղթողը:   

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում կխաղան A դիվիզիոնի մյուս 3 խմբերի հաղթողները: Կիսաեզրափակիչներն անցկացվելու են հունիսի 5-ին եւ 6-ին, իսկ եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը՝ հունիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում