10:50  ,  18 նոյեմբերի, 2018

Իտալիայի հավաքականի հակառեկորդը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը, Ազգերի լիգայի 5-րդ տուրում տնային ոչ ոքի խաղալով պորտուգալացիների հետ, սահմանել է հակառեկորդ, փոխանցում է Opta-ն:

Պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի հավաքականը չի կարողանում հաղթել 6-րդ տնային խաղում անընդմեջ: Դրանից առաջ իտալացիները տանը չէին հաղթել Ուկրաինայի, Լեհաստանի, Հոլանդիայի, Մակեդոնիայի (բոլորը՝ 1:1) եւ Շվեդիայի (0:0) հավաքականներին:

Ազգերի լիգայի A դիվիզիոնի երրորդ խմբի 5-րդ տուրից հետո Պորտուգալիան 7 միավորով առաջին տեղն ապահովել է Պորտուգալիան, իսկ Իտալիայի հավաքականը 5 միավորով երկրորդն է: Վերջին տեղում Լեհաստանն է՝ 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում