23:23  ,  17 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Վադուցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ի առավոտյան ժամանել է Շվեյցարիա: Ազգային թիմը Ջիբրալթարից ավտոբուսով ուղևորվել է Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա:

Հայաստանի հավաքականը վերականգնողական մարզում է Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենան նոյեմբերի 18-ին:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում