21:22  ,  17 նոյեմբերի, 2018

ATP ամփոփիչ մրցաշար. Զվերեւը պայքարից դուրս թողեց Ֆեդերերին

Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ ATP տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ: Լոնդոնում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Զվերեւը 1 ժամ 35 րոպեում պարտության մատնեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 7:5, 7:6 (7:5):

21-ամյա Զվերեւը հավասարեցրեց անձնական դիմակայության հաշիվը 37-ամյա Ֆեդերերի հետ՝ 3:3:

Եզրափակիչում Զվերեւը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի եւ հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում