19:26  ,  17 նոյեմբերի, 2018

Իվան Ռակիտիչը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում: Խորվաթները հաղթել էին 3:2 հաշվով: Այդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Ռակիտիչը խորվաթներին չի օգնի Անգլիայի հավաքականի դեմ խաղում:

«Բարսելոնայի» թվիթերյան էջը հայտնում է, որ Ռակիտիչը ստացել է ծնկատակի ջլի վնասվածք:

Ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում