14:40  ,  17 նոյեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Հույս ունեմ՝ հաջորդ տարի լինել ամփոփիչ մրցաշարի մասնակիցների հիմնական կազմում

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր համար հաջող մրցաշրջանի ավարտը: 22-ամյա մոսկվացի մարզիկը որակավորվել էր ATP տարվա ամփոփիչ մրցաշարին պահեստային խաղացողի կարգավիճակում, սակայն հանդես գալու հնարավորություն չստացավ:

«Հաղթանակը Փարիզում հոգեբանական եւ հուզական տեսանկյունից դրական կետ էր: Հրաշալի է ավարտել մրցաշրջանն այդպիսի տրամադրությամբ եւ թենիսի այդպիսի մակարդակի վրա: Ուրախ եմ լինել Լոնդոնում՝ թեկուզ պահեստայինի կարգավիճակում: Հույս ունեմ՝ հաջորդ տարի  լինել ամփոփիչ մրցաշարի մասնակիցների հիմնական կազմում»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sport 360-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Մասթերսի» եզրափակիչում հայ մարզիչը պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English