13:34  ,  17 նոյեմբերի, 2018

Արթուր Մալոյան. Դմիտրի Ալենիչեւը թույլ չի տալիս ինձ մարզվել թիմի հետ

«Ենիսեյի» հարձակվող Արթուր Մալոյանը պատմել է, որ թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը թույլ չի տալիս իրեն մարզվել հիմնական կազմի հետ:

«Վերադառնալուցս հետո մարզվում էի անհատական ծրագրով եւ սպասում էի թիմին, որն այն ժամանակ մարզվում է երիտասարդականի մարզչական շտաբի ղեկավարությամբ: Հաջորդ օրն իմացա, որ Ալենիչեւի շտաբը վերադառնում է: Ես ցանկանում էի մարզվել հիմնական կազմի հետ, սակայն Ալենիչեւը թույլ չտվեց: Չեմ հասկանում, թե ինչով եմ խանգարել: Բացատրություն չունեմ նաեւ, թե ինչու անցած մրցաշրջանում մնացի պահեստայինների նստարանին»,- Մալոյանի խոսքը մեջբերում է Championat-ը:

Մալոյանը հուլիսի 12-ին վարձակալությամբ տեղափոխվել էր «Տյումեն», սակայն հոկտեմբերին վերադարձել է «Ենիսեյ»: «Տյումենի» գլխավոր մարզիչ Գորան Ալեքսիչը հայտարարել էր, որ հարձակվողը բավարար ջանասիրությամբ չի մոտեցել մարզումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում