11:46  ,  17 նոյեմբերի, 2018

Անտուան Գրիզման. Մեր երեկոն չէր

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում Հոլանդիայի հավաքականից 0:2 հաշվով կրած պարտությունը:

«Մեր երեկոն չէր: Մենք փորձեցինք ցուցադրել մեր առավելագույնը, բայց ընտրել էին ոչ ճիշտ օր: Հանդիպման սկզբում եւ երկրորդ խաղակեսում մեզ հնարավոր չէր ճանաչել: Առջեւում տնային հանդիպումն է Ուրուգվայի հետ: Պետք է կարգի բերենք մեզ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է L’Équipe-ը:

Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբում Ֆրանսիայի 7 միավորով առաջին տեղում է, Հոլանդիան 6 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս