01:57  ,  17 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հոլանդիա - Ֆրանսիա՝ 2:0, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում ուժեղագույնների դիվիզիոնում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվեց հոլանդացիներին եւ պարտվեց 0:2 հաշվով: Հոլանդիան 10 տարում առաջին անգամ հաղթեց ֆրանսիացիներին:

Ֆրանսիայի հավաքականը մնաց առաջին խմբի առաջին տեղում՝ 4 խաղում վաստակել է 7 միավոր: Հոլանդիան 3 խաղից հետո 6 միավորով երկրորդ տեղում է: Գերմանիան 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը եւ նահանջեց B դիվիզիոն:

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Հոլանդիա - Ֆրանսիա՝ 2:0 (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 44, Մեմֆիս Դեպայ, 90+5, 11մ

B դիվիզիոն

Առաջին խումբ

Սլովակիա - Ուկրաինա՝ 4:1

Ալբերտ Ռուսնյակ, 6, Յուրայ Կուցկա, 26, Ադամ Զրելյակ, 52, Ռոբերտ Մակ, 61 – Եվգենի Կոնոպլյանկա, 47

Չորրորդ խումբ

Ուելս - Դանիա՝ 1:2

Գարեթ Բեյլ, 90 - Նիկոլայ Յորգենսեն, 42, Մարտին Բրայթվայթ, 88

C դիվիզիոն

Երրորդ խումբ

Կիպրոս - Բուլղարիա՝ 1:1

Պանայոտիս Զախարիու, 24 - Նիկոլայ Դիմիտրով, 89, 11մ

Սլովենիա - Նորվեգիա ՝ 1:1

Բենյամին Վերբիչ, 9 - Բյորն Յոնսեն, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս