22:25  ,  16 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ջիբրալթարի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում:

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Քարտաշյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Փոխարինողներ. Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Հովհաննես Համբարձումյան, Նարեկ Պետրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Տարոն Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Ալեքսանդր Կարապետյան, Լեւոն Հայրապետյան: 

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կկայանա Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Խաղը կսպասարկի Նորվեգիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ  Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս