23:10  ,  16 նոյեմբերի, 2018

Դեֆոն Բրիտանական կայսրության շքանշանը նվիրել է քաղցկեղից մահացած 6-ամյա Բրեդլի Լոուրիի հիշատակին

«Բորնմութի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին, հաղորդում է Sky Sports–ը։ Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողությունում 36–ամյա ֆուտբոլիստը շքանշանը նվիրել է քաղցկեղից մահացած 6–ամյա Բրեդլի Լոուրին, որը «Սանդերլենդի» երկրպագու էր։

2004 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկած Դեֆոն «Բորնմութից» առաջ խաղացել է նաեւ «Վեստ Հեմում», «Տոտենհեմում», «Պորտսմութում», «Սանդերլենդում», կանադական «Տորոնտոյում»։ «Տոտենհեմում» նա հանդես է եկել 2004–2008, 2009–2014 թվականներին։ Անգլիայի հավաքականում նա մասնակցել է 57 հանդիպման, խփել 20 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում