Հոկտեմբերի հանդիպումների արդյունքում, գերմանական Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի առաջնության ընթացիկ առաջատար Դորտմունդի «Բորուսիայի» 18–ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Սանչոն հետ է թողել Աշրաֆ Հակիմիին («Բորուսիա Դ.»), Մարցել Հալստենբերգին («ՌԲ Լայպցիգ») եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ներկայացուցիչներ Լուկա Յովիչին ու Սեբաստիան Ալերին։
Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017թ. ամռանը «Մանչեսթեր Սիթիից» 7.8 միլիոն եվրոյով։
Հոկտեմբերին Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի խաղում Սանչոն նորամուտն էր նշել Անգլիայի հավաքականում։ ԱՄՆ–ի դեմ ընկերական խաղում նա աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։ Անգլիան հաղթել էր 3։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում