20:08  ,  16 նոյեմբերի, 2018

ATP տարվա ամփոփիչ մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը

Հայտնի են Լոնդոնում ընթացող ATP տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։ Վերջին ուղեգիրը նվաճեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերերը, որը 1 ժամ 21 րոպեում 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ջոն Իսներին։

Եզրափակիչի ուղեգրի համար Զվերեւը կհանդիպի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնը։

Հանդիպումները տեղի կունենա նոյեմբերի 17–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս