21:49  ,  16 նոյեմբերի, 2018

Լա Լիգան շարունակում է ԱՄՆ-ում գովազդել Մայամիում նախատեսված «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղը

Իսպանական Լա Լիգան դեռ պաշտոնապես չի հրաժարվել Իսպանիայի առաջնության 21–րդ տուրի «Ժիրոնա» – «Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելու մտադրությունում։ ԱՄՆ–ում շարունակվում է հանդիպման գովազդային արշավը, գրում է Football Espana–ն։

Խնդիրն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան եւ Իսպանիայի առաջնության մասնակից մի քանի ակումբներ («Ռեալը» եւս) դեմ են հանդես եկել ազգային առաջնության հանդիպումն այլ երկրում անցկացնելուն։ «Ժիրոնայի» եւ «Բարսելոնայի» պաշտոնական դիրքորոշումը դեռ չի հնչել։

Հանդիպումը նախատեսված է հունվարի 26–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում