19:44  ,  16 նոյեմբերի, 2018

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Գեորգի Չակվետաձեին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Վրաստանի հավաքականի եւ բելգիական «Գենտի» կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեին, հաղորդում է Sport.es–ը։

Կատալոնական ակումբի սկաուտները Ազգերի լիգայի Անդորրա – Վրաստանի խաղի ժամանակ հետեւել են 19–ամյա ֆուտբոլիստի գործողություններին։ 1։1 հաշվով ավարտված խաղում Չակվետաձեն դարձել է գոլի հեղինակ։

Չակվետաձեն «Գենտ» է տեղափոխվել 2017–ին Թբիլիսիի «Դինամոյից» 1.5 միլիոն եվրոյով՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Չակվետաձեն «Գենտում» մասնակցել է 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 4 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Վրաստանի հավաքականում նա 6 խաղում խփել է 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում