19:09  ,  16 նոյեմբերի, 2018

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Sports.kz–ի վարկածով։ Հարցմանը մասնակցել են Ղազախստանի Պրեմյեր լիգայի մասնակից թիմերի խաղացողներն ու մարզիչները։ Այս տարի Պիզելին երեք անգամ ճանաչվել է նաեւ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Պիզելին դարձել էր նաեւ մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 խաղի եւ դարձել 18 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մարկոսը Հայաստանի հավաքականին չի օգնի Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում