17:46  ,  16 նոյեմբերի, 2018

Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել եւ չի օգնի Իսպանիայի թիմին Բոսնիա–Հերցեգովինայի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղում, հաղորդում է Իսպանիայի թիմի թվիթերյան էջը։

32–ամյա ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումն (Իսպանիան պարտվել է 2։3 հաշվով) անցկացրել է մկանային խնդիրներով։ Վնասվածքի ծանրությունը դեռ հայտնի չէ, նա վերադարձել է Մադրիդ, որտեղ կանցնի բուժզննում։

Իսպանիա – Բոսնիա–Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18–ին Լաս Պալմասում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում