17:02  ,  16 նոյեմբերի, 2018

Մ–23 ԱԱ. Հայաստանի երկու ըմբիշները պարտություններ կրեցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում նոյեմբերի 16–ին Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ։ Նրանք պարտություններ կրեցին առաջին գոտեմարտերում։

65 կգ քաշային կարգի որակավորման փուլում Վարդգես Կարապետյանը 0։11 հաշվով պարտվեց իրանցի Մորտեզա Հասանալիին, որը հետագայում դուրս է եկել կիսաեզրափակիչ։

70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը 1/8 եզրափակիչում 3։6 հաշվով պարտվեց ուզբեկ Ռամազոն Իբոդովին, որը քառորդ եզրափակիչում պարտություն է կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում