16:44  ,  16 նոյեմբերի, 2018

Մարկո Ասենսիոն` Ռոնալդուի հետքերով

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Tuttosport-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ոգեւշնչել է այս ամռանը իտալական ակումբին միացած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի օրինակը: Ասենսիոն կարծում է, որ «Յուվենտուսը» կարող է առաջատար դառնալ եվրոպական ֆուտբոլում: Նրան դուր է գալիս թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ոճը: Կողմերն արդեն սկսել են նախնական բանակցություններ:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Ռեալի» կազմում 17 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում