14:42  ,  16 նոյեմբերի, 2018

Ինչպես Խորվաթիայի հավաքականը հրաժեշտ տվեց վետերաններին ու տոնեց իսպանացիների նկատմամբ հաղթանակը (ֆոտո)

Տեսանյութում ներկայացված է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հանդերձարանն իսպանացիների դեմ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղից հետո:

Այդ խաղում խորվաթները տնային հաղթանակ էին տարել 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով վերջին վայրկյաններին: Խորվաթիայի հավաքականից դուբլի հեղինակ էր դարձել գերմանական «Բայերի» պաշտպամ Տին Եդվայը, մեկ անգամ էլ աչքի էր ընկել գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Հանդիպումից առաջ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժեշտ է տվել ու շնորհակալություն հայտնել ազգային թիմում կարիերան ավարտած Մարիո Մանջուկիչին, Դանիել Սուբաշիչին ու Վեդրան Չորլուկային:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին շրջանի խաղում Իսպանիայի հավաքականը խորվաթներին հաղթել էր 6:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում