14:09  ,  16 նոյեմբերի, 2018

Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատը»

Ռուսաստանցի ֆուտբոլային մենեջեր Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատի» բաժնետոմսերի ընդհանուր փաթեթը: Այդ մասին Հովհաննիսյանը հայտնել է «360» ալիքի եթերում:

«Դա այդպես է: Առաջիկայում մենք էջեր կունենանք սոցցանցերում, որպեսզի պահպանենք կապը երկրպագուների հետ: Ակումբի վերաբերյալ մնացած տեղեկատվությունը կլինի աստիճանաբար: Մենք ոչ մի տեղ չենք շտապում: Մեր առաջին հանդիպումը կլինի կիրակի օրը, երբ «Լուչ» ստադիոնում կխաղանք «Դոլգոպրուդնիի» հետ»,- ասել է Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արարատը» առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում, սակայն ակումբը հրաժարվել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մասնակցությունից: Մոսկվայի «Արարատի» խաղացողների մի մասը տեղափոխվել էին «Արարատ-Արմենիա», որն այս տարի հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում