12:46  ,  16 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում: Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, փոխանցում է ՀՖՖ-ն:

Մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղանը Ջիբրալթարի հետ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով, բայց պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ հաջորդ խաղին:

Կազմակերպչական ժողովի ընթացքում որոշվել են նաեւ թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս