Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշվով հաղթեց հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 18 րոպե:
Խմբի մյուս խաղում ավստրիացի Դոմինիկ Տիմը 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին, որն առաջին տուրում հաղթել էր Ֆեդերերին:
Ֆեդերերն ու Անդերսոնը հավաքեցին հավասար միավորներ, սակայն շվեյցարացին փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ հարավաֆրիկացին՝ երկրորդ:
8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում