01:54  ,  16 նոյեմբերի, 2018

Գերմանիան շանս չտվեց ռուսներին, Անգլիան հաղթեց Ռունիի վերջին խաղում (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Ռուսաստանի թիմին եւ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Նույն հաշվով Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 3:0 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի թիմի նկատմամբ: Անգլիայի թիմում վերջին հանդիպումն անցկացրեց Ուեյն Ռունին, որը փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին:

Ընկերական հանդիպումներ

Գերմանիա - Ռուսաստան՝ 3:0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 8, Նիկլաս Զյուլե, 25, Սերժ Գնաբր, 40

Անգլիա - ԱՄՆ՝ 3:0 (տեսանյութ)

Ջեսի Լինգարդ, 25, Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ, 27, Կալում Ուիլսոն, 77

Լեհաստան - Չեխիա՝ 0:1

Յակուբ Յանկտո, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում