Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնն առաջարկել ֆրանսիացի Զինեդին Զիդանին, որն անցած մրցաշրջանի ավարտին «Ռեալից» հեռանալուց հետո գործազուրկ է: Ok Diario-ի համաձայն, «Բավարիայի» ղեկավարությունն արդեն բանակցել է Զիդանի հետ:
Գերմանիայի առաջնությունում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» 2:3 հաշվով պարտվելուց հետո մյունխենյան սուպերակումբի ղեկավարությունը ցանկանում է հեռացնել խորվաթ Նիկո Կովաչին:
Զիդանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Զիդանի ղեկավարությամբ «Ռեալը» նախորդ երեք մրցաշրջաններում երեք անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն եւ երկու անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում