23:44  ,  15 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Ջիբրալթարի դեմ խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ անցկացրել է վերջին մարզումը Ջիբրալթարի հավաքականի դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում