23:20  ,  15 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցի եւ Յուրա Մովսիսյանի ասուլիսը Ջիբրալթարում. Եկել ենք հաղթելու համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը Ջիբրալթարում մասնակցել են նախախաղային ասուլիսի:

«Առաջին խաղի մասին արդեն մոռացել ենք, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Եկել ենք հաղթելու համար, կփորձենք մեր լավագույն որակները ցույց տալ, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով