22:37  ,  15 նոյեմբերի, 2018

Կարլսեն - Կարուանա. Դարձյալ գրանցվեց ոչ ոքի

Լոնդոնում անցկացվող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեացի Մագնուս Կարլսենն ու տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 5-րդ պարտիան եւս ավարտեցին ոչ ոքի: Պայքարն ագրեսիվ սկսեց սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Կարուանան, սակայն Կարլսենը կարողացավ խլել նախաձեռնությունը: 33-րդ քայլում կողմերը որոշեցին 5-րդ անգամ բավարարվել կես միավորով:  Նոյեմբերի 16-ին կանցկացվի 6-րդ դասական պարտիան: Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե  դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:

Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում