22:08  ,  15 նոյեմբերի, 2018

ԱԱ. Կիսաեզրափակիչի առաջին պարտիաների արդյունքները

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոկաուտ մրցակարգով անցկացվող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում մեկնարկել է կիսաեզրափակիչը: Ռուսաստանցի Եկատերինա Լագնոյի եւ ուկրաինացի Մարիա Մուզիչուկի դիմակայության առաջին պարտիայում գրանցվել է ոչ ոքի:

Մյուս զույգում ռուսաստանցի Ալեքսանդր Կոստենյուկը առաջին պարտիայում պարտվել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող, չինացի Ցզյույ Վենցզյունին:

Նոյեմբերի 16-ին տեղի կունենա պատասխան պարտիաները:

Հիշեցնենք, որ 28 երկրների 68 շախմատիստուհիների պայքարին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք չհաղթահարեցին առաջին փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում