21:49  ,  15 նոյեմբերի, 2018

Ռուսաստանն առաջին անգամ կընդունի վոլեյբոլի աշխարհի առաջնություն

Վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը 2022 թվականին կանցկացվի Ռուսաստանում, որը պատմության մեջ առաջին անգամ կընդունի այս մրցաշարը, հաղորդում է volley.ru-ն:

Վոլեյբոլի աշխարհի առաջնություններ նախկին ԽՍՀՄ-ում անցկացվել են երկու անգամ՝ 1952-ին եւ 1962-ին:

Ռուսաստանը աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար պայքարում հետ է թողել Քաթարին եւ Մեքսիկային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում